«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:
Գնահատականս միարժեք չի վեպի վերաբերյալ, զգացողություններս շատ որոշակի չեն,,,թարգմանչական որոշ հատվածներ կարծում եմ բարդ են ստացվել...հետաքրքիր էր հերոսներին ընթացքում ուսումնասիրել առանձին֊առանձին՝ կարծես միմյանց շատ կապված ու միաժամանակ անկախ և վերջում բոլորին մեկտեղված տեսնել. կարծես հավաքես անգլիական այդ մթնոլորտի պատկերը։ Հետաքրքիր էր վեպի նաև այն շունչը, որ հերոսներից և ոչ ոք միարժեքորեն երջանիկ չէր։ Տողատակերում կարելի էր գտնել հենց իր՝ Վիրջինիայի, կյանքը։