Jump to ratings and reviews
Rate this book

Հայելապատում

Rate this book
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։

128 pages, Hardcover

Published January 1, 2021

1 person is currently reading
15 people want to read

About the author

Դավիթ Սամվելյան

7 books47 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
12 (85%)
4 stars
1 (7%)
3 stars
1 (7%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
September 15, 2021
Լավն էր, հետաքրքիր էր, բայց տեղ-տեղ կիսատ էր թվում....արագ ու հեշտ կարդալու գիրք է, բայց որը միևնույն ժամանակ շատ ասելիք ունի
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
August 24, 2021
Հենց այսպիսի գրականություն էլ ակնկալում էի. հեշտ կարդացվող, հետաքրքիր, ասելիքով ու հետք թողնող։ Իմ կարծիքով, ավելի երկար ու իրադարձություններով հարուստ վեպ կարող էր լինել. գունեղ նկարագրություններով, մարդկային հոգու պրպտումով, բայց հեղինակը հաշվի է առել շուկայի պահանջարկը և հատուկ շատ չի ծավալել վեպը` ասելիքը զետեղելով 122 էջի մեջ, ինչը շատ հաջող է ստացվել։
Հաճելի ընթերցում բոլորին։
Profile Image for Seda Harutyunyan.
77 reviews6 followers
February 23, 2022
Այս գրքի հերոսն ինքն իր արտացոլանք է։ Իր ապրած կյանքի հատուցումը, անցյալի կրողն ու ապագայի շողքը։ Ամբողջ գրքի ընթացքում նա հարցնում էր՝ ո՞վ եմ ես։ Այս հարցի պատասխանը գտնում է չափազանց ուշ կամ իր ժամանակին, երբ մեջքի հետևում ուներ ծանր փորձություններ։

Այս պատմության հերոսը երկրից հեռացել էր երկու ճամպրուկով ու սպասումով։ Նա իր ներկան դարձրել էր օտար փողոցներում թափառող ուրվական։

Նա լքել էր հայրենիքն ու օտար հողում փորձում էր լինել երջանիկ։ Փախչելով երկրից, առաջին հերթին փախչում էր ինքն իրենից ու լրիվ օտար տեղում փնտրում էր իրեն տանջող հարցի պատասխանը։ Նա փորձեց հասնել մի բանի, դառնալ ինչ-որ բանի մասնիկ, քանի որ մեր երկրում ըստ նրա ուրիշ հանգամանքներ էլ էին​ կարևոր, իսկ այնտեղ ըստ իրեն՝ ոչ։

Բավականին դժվար և կործանարար էր նրա գոյությունը Նիդերլանդներում։ Մեկնել էր ընկերոջ, ավելի շուտ ծանոթի մոտ, ով նրան խոստացել էր լավ ապագա։ Մնացած մանրամասների բացահայտումը թողնում եմ ձեզ։

Գրքում գտա բոլորիս, այն չափազանց հայկական ու իրական էր։ Շատ դիպուկ նկարագրված է մեր անհանդուրժողականությունը, ագահությունը, հերթ կանգնել չիմանալը, էգոիզմը։ Այս գիրքը կարող է շատ սխալներից խուսափելու գործիք դառնալ․ հերոսի քայլերն ու դրանց հետևանքները թույլ չեն տա անել նույն սխալները։

Հեղինակի առաջին գիրքը չէր, որ կարդում էի՝ արդեն ծանոթ էի ձեռագրին։ Նախորդը՝ «Զգուշացեք․ դռները չեն փակվում»-ը ավելի թեթև ու բարի գիրք էր, իսկ սա հուզեց, ստիպեց արտասվել, զգալ հերոսի ցավն ու նրա հետ անցնել այդ քարքարոտ ճանապարհը։

Գիրքը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին, իսկ ես այս տարի կծանոթանամ հեղինակի մյուս գործերին։
Profile Image for Arevik Hakobyan.
8 reviews3 followers
September 24, 2021
Հայելապատում վիպակը մի այլ կարգի իմն էր… Այն շատ արդիական է ու այնքան նուրբ հարցեր է բարձրացնում:
Դավիթ Սամվելյանի ձեռագրին վաղուց եմ ծանոթ ու շատ եմ սիրում, բայց «Հայելապատումը» իմ համար լրիվ այլ հարթություն էր:
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.