Jump to ratings and reviews
Rate this book

Զարթօնք #1

Զարթօնք Ա. հատոր

Rate this book
Իրականութեան մէջ այս հինգերորդ հրատարակութիւնն է, սակայն ինչ-ինչ պատճառներով տպաուած է Գ. Տպագրութիւն:

Մալխասի այս վէպը մրցանշային հրատարակութեան թիւ ունի Սփիւռքի մէջ: Նիւթը ներշնչուած է 1903-1908 ժամանակահատուածի մեր ազգային յեղափոխական պատմութենէ և ունի նաև սիրային երանգ:

Նոյն վէպի անգլերէն թարգմանութեան խորագիրն է Awakening, թարգմանուած Simon Beugekian-ի կողմէ:

448 pages, Hardcover

Published January 1, 1987

2 people are currently reading
12 people want to read

About the author

Մալխաս

4 books1 follower
See Malkhas.

Մալխաս (1877, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1962, Բեյրութ, Լիբանան, ծննդյան անունը՝ Արտաշես Հովսեփյան, դասական ուղղագրությամբ՝ Արտաշէս Յովսէփեան), հայ վիպասան, գրող և հասարակական գործիչ։

Ծնվել է Տրապիզոնում։ Ուսումը ստացել է Կարինի Սանասարյան վարժարանում, ուր թրծվել է դաշնակցական գաղափարախոսությունով։ Երիտասարդ տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում։ Իր սերնդակիցների նման դիմել է պանդխտության Միացյալ Նահանգներ, որտեղ Հ.Յ.Դ.-ի պաշտոնաթերթ «Հայրենիք»-ում աշխատակցել է ազգային-հայրենասիրական հոդվածներով։

1900 թ. վերադարձել է Երկիր ու իբրև Դաշնակցության լիազոր գործիչ՝ ուղարկվել է հաջորդաբար Ուրմիա և Վան։ Մասնակցել է նաև Սասունի օգնության զինատար խմբերին։

1908 թվականի Օսմանյան սահմանադրության հռչակումով հաստատվել է ծննդավայր Տրապիզոնում, որտեղ ձեռնարկել է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Խարիսխ» թերթի հրատարակության։ Մասնակցել է Տրապիզոնի հայության ինքնապաշտպանության գործին։

Հայ Կամավորական Շարժմանը միացել է՝ մասնակցելով Հայաստանի անկախության ճակատամարտներին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր և 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո ապաստանել է Պարսկաստան։

Վերջնականապես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մասնակցել է Դաշնակցության կազմակերպչական և գաղափարախոսական աշխատանքներին։ Կանոնավոր աշխատակցել է Բոստոն-ի «Հայրենիք» ամսագրին։

Գրել է «Զարթոնք» նշանավոր վեպը (դասական ուղղագրությունը՝ «Զարթոնք»), 19-րդ դարավերջից 1920 թ. երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանից, որը պատմում է հայ ազատամարտիկների հերոսությունները ազատագրվելու Օսմանյան լծից։ «Զարթոնք» վեպը գրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Հովսեփյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Հ.Յ.Դ.-ի (Դաշնակցության) շարքերում։ «Զարթոնք»-ը համարվում է նրա կոթողական գործը։ Գրել է նաև իր հուշագրական երկը՝ «Ապրումներ» խորագրով։

Մալխասը 1962 թվականի դեկտեմբերին հրապարակային ելույթներով հրավիրվել է Բեյրութ, Լիբանան, որտեղ մահացել է սրտի կաթվածից 85 տարեկան հասակում։

Աղբյուրը՝ Wikipedia

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Zabelle.
71 reviews7 followers
April 11, 2019
Անցեալ դարու սկիզբը մի քանի հայկական կուսակցութիւններ կը գործէին Հայաստանի ժողովուրդի կեանքի բարելաւման համար. Սկսած էր զինեալ պայքար՝ ֆեդայիներու խումբեր, զէնքի փոխադրութիւն դէպի Տաճկահայաստան: Ուսանած երիտասարդներ տարբեր շրջաններէ և երկիրներէ՝ կովկաս, Պուլկարիա ևլն. Կ՛ուղուէին արևմտեան Հայաստան հասնելու իրենց հայրենակիցներու օգնութեան:
Հսկայական աշխատանք տարուած է. Մալխասի Զարթօնքը կը կեդրոնանայ կովկաս, Պարսկաստան, Արևմտահայաստանի գործունէութեան վրայ: և կը վիպականացնէ այդ ժամանակաշրջանի տարբեր կուսակցութիւններու յեղափոխական աշխատանքը:
Գիրքը առաջին անգամ հրատարակուած է 1930-ական թուականներուն և ունի ռոմանթիկ ոճ: Հաւանաբար երիտասարդներու համար նախատեսուած գրականութիւն: Առաջին անգամ կարդացած եմ տաս տարեկանիս. Իսկ հիմա որ կ՛ապրիմ Հայաստան և եղած եմ գրեթէ բոլոր նշուած տեղերը՝ Թիֆլիսի Հաւլաբարը, Երևանի Հրազդան ձորը, Փարաքարը, Կարսը, Կարինը տարբեր հետաքրքրութեամբ հետևեցայ պատմութեան:
Առաջին հատորով հետաքրքիր էր Ռուսաստանի Հայկական եկեղեցիներու գրաւման հրամանագրի հետևանք ստեղծուած հոգեվիճակը կովկասի մէջ: Դէպի ուծացում, քաղքենիացում, ռուսացում, սպիտակ ջարդ և վերադարձ դէպի արմատները, ազգայնացում և յեղափոխութիւն: Այս իմաստով և պատմական և ժամանակակից վէպ կարելի է նկատել:
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.