Ամբողջական գիրքը կարդացել էի ավելի վաղ տարիքում ու հիմա գնահտում եմ ոչ թե բովանդակությունը, այլ որպես անգլերեն "սովորելու" համար նախատեսված գիրք։ Բավականին հեշտ էր (կամ ես թերագնահատում եմ իմ գիտելիքները ու վախերով ավելի ցածր մակարդակի գիրք էի վերցրել ։Դ)։ Մի միավոր իջեցնում եմ գնահատականը, քանի որ իմ կարծիքով շատ էր կրճատած ու, եթե չիմանայի պատմությունը, գուցե խառնեի հերոսներին։
Ամեն դեպքում լավն էր, կարող եմ խորհուրդ տալ։ Հետաքրքիր բառեր կային, որոնք չգիտեի և սովորեցի գրքից։