Կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ՝ Շուշանը բացահայտում է նրա կապը երիտասարդ մարմնավաճառուհու՝ Մարիամի հետ։ Սակայն լքել ամուսնուն նա չի շտապում։ Նույն այդ ժամանակ հանելուկային երիտասարդի հայտնվելն իր կյանքում և դեպքերի տարօրինակ զարգացումը ստիպում են կնոջը կասկածել, որ իրեն Արմանից բաժանելն ինչ-որ մեկի խարդախ ծրագիրն է:
Լույս տեսնելով 2011 թվականի դեկտեմբերին, 2012-ի ամռանն այն արդեն գրանցել է հայաստանյան շուկայի համար բավականին տպավորիչ վաճառք՝ 7 ամսում գրեթե 1000 օրինակ: 2012-ի սեպտեմբեր ամսին տպագրվել է դրա ևս մեկ՝ համեմատաբար փոքր տպաքանակ: