Երբ կկարդաս այս տողերը, ես քո կողքին չեմ լինի, իսկ սրտում՝ հավանաբար չեմ էլ եղել: Բայցևայնպես, փորձիր այնպես շնչել գարունը, որ թոքերդ սիրուց վառվեն, աչքերդ կուրանան գույներից: Լսիր հորդ անձրևի շառաչն ու հասկացիր, թե որքան փոքր է վիշտդ երկնքի լացի համեմատ: Սույն գիրքը նվիրվում է նրանց, ովքեր դարձել են անանուն և այլևս Նա են, ում մասին խոսելիս միշտ ասում ենք Նրա ու շարունակում միմիայն բազմակետերով…