Jump to ratings and reviews
Rate this book

Ես արդեն մեծացել եմ, մայրիկ

Rate this book
Գիտեմ, կլինեն մարդիկ, որ կասեն, թե ոչ ոք հեռախոսով այդպես չի խոսում իր մոր հետ: Ես նրանց կպատասխանեմ, որ մարդկանց իրական խոսակցության ձայնագրությունը դեռ ոչ պիես է, ոչ վիպակ: Գիտեմ, կասեն նաև, որ տասնյոթ տարեկանում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն, եթե գիտես այդպիսի մարդ, ասա անունը, հասցեն: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ:

89 pages, Hardcover

Published January 1, 1983

20 people are currently reading
266 people want to read

About the author

Vardges Petrosyan

20 books119 followers
Vardges Petrosyan, a prominent novelist, playwright and essayist was born in 1932 in the village of Ashtarak in the Ararat Valley, where he spent his childhood years, finished school and began writing his first verses.

In 1954 he graduated from the Yerevan University and started writing for several youth newpapers. As a newspaper correspondent he travelled all over his native Armenia and throughout the entire Soviet Union—from 'Yakutia in Eastern Siberia to Karelia in the northwest of the country.

His first collection of poems, "The Ballad of Man", came out in 1958, to be followed by collections of essays, feature stories and tales.

Vardges Petrosyan is best known for his novels "The Last Teacher", "Letters from the Small Stations of Childhood", "The Ani Drugstore", "The Armenian Sketches" and also for his play "The Heavy Weight of Hippocrates' Hat". Petrosyan is a winner of the Armenian Republic's State Prize and Komsomol Prize.

In 1966 he became the editor-in-chief of an Armenian youth monthly "Garon" (Spring) where he worked till 1975 when he was elected the First Secretary of the Board of Writers' Union of Armenia.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
45 (52%)
4 stars
17 (19%)
3 stars
11 (12%)
2 stars
4 (4%)
1 star
9 (10%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Dató.
152 reviews27 followers
March 25, 2021
«Մարդը չի ծնվում նրա համար, որ աշխարհի թերությունները հաշվի...»։

Վարդգես Պետրոսյանից երկրորդ գործն եմ կարդում, որն ավարտելուց հետո կիսատության զգացողություն եմ ունենում։ Ու ես հիմա իրոք դժվարանում եմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ «կիսատության զգացողություն» ասելով։ Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ գնալու զգացողությունն ա։

Սկիզբը մի քիչ ձանձրալի էր, նույնիսկ որոշ առումով «Ապրած և չապրած տարներ» ստեղծագործության միջին հատվածներն էր հիշեցնում, բայց այ վերջը, հատկապես դպրոցի մասը, գանձ էր (շատ բան չեմ գրում, որ սփոյլ չլինի ։)։

Ինձ ահավոր շատ դուր ա գալիս հեղինակի՝ խորհդային շրջանում ընդունված վարքուբարքի նկատմամբ հեգնանքը։ Լրիվ լայն ժպիտ ա առաջացնում։

Մի խոսքով, շատ հավանեցի ու դեռ մինչև հիմա էլ էդ կիսատության զգացողության տակ եմ։ Իսկ էդ, կարծես թե, կյանքում երբեմն պետք ա լինում։

Անպայման կարդացեք, խորհուրդ եմ տալիս։
Profile Image for Christina Hakobyan.
11 reviews1 follower
May 20, 2022
«Մարդը հավանորեն նրա համար է ապրում, որ ամբողջ կյանքում մտածի, թե ինչի համար է ապրում...»
Profile Image for amara petro.
71 reviews2 followers
September 11, 2024
շատ հետաքրքիր հարցեր էր բարձրացված այս գրքում համ ծնողների համ երեխաների համար
երկուսն էլ շատ մտածելու բան կունենան, եթե որոշեն կարդալ
ես միանշանակ խորհուրդ եմ տալիս
Profile Image for Lily Ghulyan.
6 reviews
March 29, 2022
Ես նույնպես դեռահաս եմ, դեռահաս, ով շտապում է մեծանալ: Դեռահաս, ով ամեն օր, առանց հատուկ ժամի մտածում եմ, թե ինչի համար է ապրում: Շտապում եմ, միշտ շտապում եմ: Թվում է ուշանում եմ, ինչի՞ց…ես էլ չգիտեմ:


Գրքի վերջում հեղինակը գրում է. «Գիտեմ, կասեն նաև, որ տասնյոթ տարեկանում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն. «Եթե գիտես այդպիսի մարդ, ասա անունը, հասցեն»: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ»:
Profile Image for Sargis Botsinyan.
26 reviews1 follower
August 29, 2025
Վարդգես Պետրսյան … Նրա յուրաքանչյուր գիրք ձեռքս առնելիս վստահ եմ լինում, որ պիտի վայելեմ նրա անասաելի գեղեցիկ ոճը, նոստալգիա առաջացնող լեզուն ու նրա տաղանդը, հերոսների աշխարհը յուրահատուկ կերպով ներկայացնելու: Այս անգամ էլ համոզվեցի դրանում:

Վիպակը երիտասարդների մասին է, որոնք ուզում են շուտ մեծանալ: Ամենից հետաքրքիրն ինձ համար Արամի կերպարն էր, որի ամբողջ հիասթափությունը մեծերից ու նրանց սառն ու ոչ անկեղծ պահվածքից ինձ էլ շատ մտածելու առիթ տվեց։ Չէ՞ որ ըստ հերոսների ընկալմամբ (որը մի սերունդի կոլեկտիվ կարծիք է) «[օ]դը միայն նա է, որ մեզ չի փորձում դաստիարակել, [և որին դեռ] չեն ստիպել ելույթ ունենալ ռադիոյով կամ որևէ ժողովում...»: Ինպե՞ս նոր սերունդն այս դեպքում իր տեղը գտնի աշխարհում։

Հեղինակը - ինչպես հաճախ - ցույց է տալիս սերունդների բախում, սեր, հուսահատություն, որոնք հասանելի են բոլորին: Այդ երիտասարդական սերն ըստ իս մաքուր ու անկեղծ է, որովհետև բխում է մաքուր սրտից: Վ. Պետրոսյանի գրքերն ինձ համար ամենալավ փախուստի վայրերն են դեպի մի աշխարհ, ուր անկախ դժվարությունների կա որևէ հեքիաթային ատմոսֆերա, որը ինձ միշտ գրավում է:

Չնայած այդ հեքիաթային նոտային՝ կան բաց հարցեր, որոնք ոչ միայն հերոսներին, այլ նաև մեզ կարող են մտազբաղեցնել, օրինակ' ինչի՞ համար է ապրում մարդը: Գուցե յուրաքանչյուր հերոսի կերպարի մեջ ինքներս գտնենք պատասխան:
Profile Image for Azniv Siradeghyan.
60 reviews4 followers
August 16, 2023
Օդը միայն նա է, որ մեզ չի փորձում դաստիարակել, շնչեք քանի դեռ նրան էլ չեն ստիպել ելույթ ունենալ ռադիոյով կամ որևէ ժողովում...։

Գիրքը թղթային տարբերակով վաղուց էի կարդացել ու մի քանի օր առաջ համացանցում աչքովս ընկավ հատվածները:

Հետաքրքիր էր ու ասեմ , նորից կարդալը բացարձակ կրկնություն չստացվեց: Պետրոսյանի ոճը դուրս գալիս ա, ինչ որ մի տեղ նմանեցնում եմ Մաթևոսյանին:

Այս ստեղծագործությունը մի տեսակ սերունդների բախում էր, երբ դեռահասության տարիքում երեխան ուզում է ինքնուրույն լինել իր քայլերի ու որոշումների մեջ:

Ասում ա՝ ծանոթները միշտ հանդիպում են, երբ նարնց կարիքը չես զգում, երբ կուզենայիր աշխարհում ոչ մի ծանոթ չունենալ:
22 reviews3 followers
July 20, 2021
Մարդը չի ծնվում նրա համար որ աշխարհի թերությունները հաշվի:::
Displaying 1 - 10 of 10 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.