What do you think?


Վարձու ինքնասպաններ
«Վարձու ինքնասպաններ» վեպը, բազմաթիվ պիեսների, գրքերի, ֆիլմերի և բանաստեղծությունների հեղինակ, արձակագիր և բանաստեղծ Վահրամ Սահակյանի նոր ստեղծագործությունն է, որտեղ...
Որտեղ, այնտեղ, որում...
Նման բաներ չկան, ընթերցեք:
Որտեղ, այնտեղ, որում...
Նման բաներ չկան, ընթերցեք:
223 pages, Unknown Binding
First published January 1, 2014
About the author
Վահրամ Սահակյան
8 books3 followersՎահրամ Սահակյան (ծնվ. 1968, սեպտեմբերի 22, Երևան), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան։
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 4 of 4 reviews
February 5, 2015
Մինչ էս գիրքը կարդալը, Վահրամին չէի սիրում իր չափից ծայրահեղականության համար, բայց էս գիրքը կարդալուց հետո հասկացա, որ մարդու ծայրահեղ վերաբերմունքը հեչ անտեղի չի։ Հիմնականում համաձայն էի հետը, տեղ–տեղ` չէ, բայց ընդհանուր առմամբ շատ սուր ա գրած, մեր հասարակության թաքնված կեղտը վեր ա հանում։ Դուրս ահագին նաև իր բառաստեղծությունն էկավ, զիլ էր։
February 5, 2015
Վահրամ Սահակյանի կերպարից միշտ ենթադրել եմ, որ լավ չի գրի կամ կգրի նենց, ոնց խոսում է ու երևում ասենք էկրանին ու ֆեյսբուքում, բայց երբ սկսեցի կարդալ, սկզբից ահավոր շատ դուր եկավ, համեմատությունները, բառերի կրճատումները, մտքերը շատ լավն էին ու թույն հումորով էր գրված, մեկ-մեկ նույնիսկ բարձր ծիծաղս չէի կարողանում զսպել ու մի հավեսով հռհռում էի: Իրականությանը շատ մոտ էր, լրիվ մեր կյանքից, ճիշտը շրխկացնող գրքերից էր ու համարյա միշտ համաձայն էի հեղինակի հետ: Գրելաոճը սկզբում հետաքրքիր էր ու գրավիչ, տարբերվող էր համ էլ, բայց կեսից սկսեց ձանձրացնել անվերջանալի թվացող ցնդած փիլիսոփայությունները:Արտահայտված սյուժեի չլինելը խանգարում էր կարդալ, վերջում արդեն սկսեցի ձանձրանալ:
May 23, 2015
Ընթացքում թվում է՝ կոպիտ է ասում, չափն անցնում է, բայց ասում է էն, ինչ կա: Նենց կուզեմ՝ էս գիրքը լիքը մարդ կարդա :/
September 13, 2019
Եթե հնարավոր լիներ, 0 կգնահատեի էս գիրքը, բայց չկա էդպիսի տարբերակ. նողկալի էր
Displaying 1 - 4 of 4 reviews





