Jump to ratings and reviews
Rate this book

Տղամարդու սերը

Rate this book
«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկել իր անպարկեշտ բովանդակության համար: Այնինչ, Լըմոնեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

272 pages, Hardcover

First published January 1, 1897

6 people are currently reading
64 people want to read

About the author

Camille Lemonnier

187 books2 followers
Antoine Louis Camille Lemonnier, Belgian writer and poet.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
12 (14%)
4 stars
18 (22%)
3 stars
26 (32%)
2 stars
16 (19%)
1 star
9 (11%)
Displaying 1 - 17 of 17 reviews
Profile Image for Albert Felixovich.
60 reviews5 followers
May 11, 2018
էս գիրքը էլ ավելի փչացրեց հայերեն թարգմանու... թյուրիմացությունը:
Շատ բան չասեմ, անիմաստ բարդացրած գիրք: Սկզբից հետաքրքիր էր, բայց ընթացքում հասկացա, որ տանջվում եմ: Տանջվելս ավելի ճոխացրեց գրքի թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նենց տպավորություն էր, որ թարգմանել էր մենակ իրա ու Նազենի Հովհաննիսյանի համար բլին: Վերջում էլ թողեմ մի քանի հայերեն բառեր, որոնք կյանքումս առաջին անգամ հանդիպեցի էս գլուխգործոցի մեջ՝
1. հումպետս
2. ‎տխեղծ
3. ‎պարտասած քուն
4. ‎շապկանց
5. ‎վարնոց պղծում
6. ‎գռիհ
7. ‎հովատակ
8. ‎լայնշի
9. ‎կարմրատակած
10. ‎վարազի խանչյուն
11. ‎արագիլի կափկափյուն
12. ‎պարեգոտ
13. ‎պժգանք
14. ‎կակուղ
15. ‎կտղուցք
16. ‎արջասպ
17. ‎հրայրք
18. ‎սեռագրգիռ
19. ‎ժպրհելի
20. ‎տռփամոլ
21. ‎խպնանք
22. ‎ծանել
23. ‎կուպր
24. ‎մթար
25. ‎խաբեպատիր
26. ‎քաղցուն
27. ‎սմսեղուկ
28. ‎շուրջառ
29. ‎նշտրակ
30. ‎պատրանաթափ
Բարի ընթերցում :Դ
Profile Image for Mari.
94 reviews16 followers
July 24, 2016
Ոչ մի կողմից լավը չէր: Ամբողջ գիրքը պաթոս էր, ձևականություն, կեղծ բառեր ու համեմատություններ, կեղծ տառապանք: Հերոսը շատ անհամոզիչ էր: Մի քիչ պարզությունը չէր խանգարի: Հիստերիկություն էր սկզբից մինչև վերջ
Profile Image for arsen hakobian..
257 reviews
January 3, 2021
էս գրքի մասին էդքան ահավոր - ահավոր վատ կարծիքներ լսելուց հետո մեկ ա, Լըմոնյեի ձեռագիրն ինձ ահավոր դուր եկավ։

Կա չէ՞ նման բան, որ եթե մեծամասնությունը չի հավանում գիրքը սկսում ես միանգամից մտածել, որ դու հավանելու ես իրան ու արդարացնելու ես պատճառը, և ընդհակառակը։

Հերոսի հետ էդ ցավն ապրելակցելը ստացվում էր ու չնայած իրա տխուր գիրք լինելուն, "հաճելի" պահերը վայելում էի։

Եթե Խեցգետնի Արևադարձը կարդացել ու հավանել եք, ապա կարծում եմ սա էլ կհավանեք, սակայն Միլերի համեմատությամբ, Լըմոնյեի հերոսի սիրուհիներն ընդամենը 3ն էին։

բայց ընդհանուր սաղ հաշվի առնելով մի քիչ կվախենամ սա ինչ֊որ մեկին խորհուրդ տալ ։դ
Profile Image for Artak Aleksanyan.
245 reviews97 followers
April 3, 2017
Որպես գրող, Լըմոնիեն, իհարկե, խիստ եվրոպական է, որակյալ, բայց որպես թեման, վիպակը վաղուց հնացած է: Պուրիտանիզմի քննադատությունը վաղուց արդեն ձանձրացել է, այն պարզ պատճառով, որ այն գոյություն չունի, գոնե Եվրոպայում: Հետևաբար, 250 կարդալ ընթերցել, թե ինչպես խեղվեց մի երիտասարդ ճակատագիր, որին մանկուց սովորեցրել էին, որ "ձեր մարմինը մեղք է", ու ինչպես նա դարձավ մի սեռագար կնոջ սեքսուալ զոհը, մի տեսակ նույնն է, որ ընթերցես թե որքան դժվար էր ապրել առանց էլեկտրաէներգիայի:
Profile Image for Hasmik Meliksetyan.
21 reviews6 followers
June 25, 2017
էն գիրքերից էր, որ կարդացի մի օրում, չնայած գրողական լեզվի բարդությանը ու նյութի ծանրությանը: Տպավորություններս շատ են իրար խառնված, ամբողջ գրքի ընթացքում ոչ մի լուսավոր կետի չհանդիպեցի, անընդհատ մռայլ ու կեղտոտ բացասական լիցքեր էի ստանում, բայց գիտեմ, որ էդ հատուկ էր արված: Հեղինակը իր ողջ տաղանդը և ուժերը կենտրոնացրել էր էդ գաղջը փոխանցելու համար և ցույց տալու համար, թե որքան կործանարար կարող է լինել մարդու համար սեռական դաստեարակության բացակայությունը: Երբ կրոնական արգելքները մեկ տեղում հանդիպում են մարդկային բնազդներին ու դոգմաների տակ ճնշված բնազդների ազդեցության ներքո մարդ սկսում է ինքնադրսևորվել էնպես ինչպես կարողանում է, ու էդ ամբողջ ընթացքում ինքնակեղեքվել խղճի խայթից ու իրեն հրամցված արգելքների կնիքից այրվել` առանց հասկանալու, որ սեռականությունը մարդու անբաժանելի մասն է, ու որ էն ինչ ինքը զգում է նորմալ ու բնական է: Յուրաքանչյուր մարդ էս գիրքը պարտավոր է կարդալ մինչև ծնող դառնալը, պարտավոր է պատրաստվել երեխայի սեռական դաստերակությամբ զբաղվել ճիշտ տարիքում ու ճիշտ ձևով, որպեսզի հեռու պահի երեխային այլասերումից ու հոգևոր խղճիմությունից:
Profile Image for Harout Tarverdyan.
7 reviews
January 27, 2024
Բավականին բարդ էր առաջ գնում, բայց շատ հետաքրքիր էր: Կպնում էր շատ նուրբ ու կարևոր խնդիրների, որոնց բոլորս բախվում ենք պատրիարխիայի ու տարատեսակ տաբուների պատճառով:

Տեղ-տեղ շատ էր ծամում հեղինակը, ու ներվայնացնում էր :Դ բայց ինչ խոսք, կարելի ա կարդալ:
Profile Image for Mariam Gharagyozyan.
8 reviews1 follower
September 14, 2017
Շատ հակասական մտքեր ունեմ գրքի վերաբերյալ։ Մի կողմից այն բարձրացնում է արդի հարցեր բարոյականության կեղծ պատկերացումների և ընկալումների վերաբերյալ, մյուս կողմից որքան էլ փորձեմ ընկալել այդ ամենի ազդեցությունը հերոսի վրա, չի ստացվում, կերպարը շարունակում է ինձ համար մնալ պաթոսային, ոչ պարզ։ Գուցե դժվար է այսօրվա մարդու աշխարհայացքով հասկանալ 1900-ականների մարդու խնդիրները, գուցե դա է պատճառը, որ երիտասարդի այդ աստիճան բարդույթավորվածությունը թվում է կեղծ ու չափազանցված, մյուս կողմից չափազանցված կերպարը հատուկ է արված։
Գրքում կային մի շարք հետաքրքիր արտահայտություններ, հատկապես տպավորվել է հետևյալը՝ «Արևի տակ մերկ ման եկող ժողովուրդները մաքուր են և միամիտ, մինչդեռ քաղաքակիրթ մարդիկ են, որ այլասերված են, քանզի միմյանց փնտրում են զգեստների տակ»։
Profile Image for Hasmik.
19 reviews4 followers
July 10, 2018
Գրքի սկիզբը բավականին խստումնալից էր, և թվում էր, թե հզոր մի բան է ինձ սպասվում, բայց շարունակությունը չտվեց սպասվածը։ Միտքը ճիշտ սեռական դաստիարակության կարևորությունն է, որը մեկնաբանվում է մի տղայի կյանքի պատմությամբ, որը մութ է, փակ և ծանր ստացած սեռական դաստիարակության ոչ լիարժեք լինելու, կամ գուցե և բացակայության հետևանքով։ Բավականին դժվար է կարդացվում։
Մի պահ մտածում ես, որ գուցե թեման այնքան էլ ակտուալ չէ և հնացած է՝ հաշվի առնելով ներկայիս հասարակության ազատ մտածելակերպը, բայց ցավով հասկանում ես, որ մեր հայկական իրականության մեջ 19-րդ դարում արծարծված խնդիրը այնուամենայնիվ դեռ ակտուալ է, ոչ ամբողջությամբ, բայց մի շարք հասարակական խմբերում այն դեռ կա։
7 reviews
April 27, 2023
Կարդացի ու կիսատ թողեցի։(կներեք եթե որևիցէ մեկիդ սիրելի գիրքն է)

Իրականում էնքան դուրս չէկավ, որ նույնիսկ մինչև կեսը ինձ ստիպելով եմ տարել, սպասելով նոռմալ բանի, ինչին չհանդիպեցի ու փակեցի դրեցի մի կողմ գիրքը։ Չեմ ժխտում, որ գուցե տարիքիցսա , որ ոչ մի իմաստ չգտա, ոչինչ չտեսա, բայց հաստատ ոչ կփորձեմ կարդալ այլևս, ոչ էլ ինչ-որ մեկին խորհուրդ կտամ։
Ինձ համար ժամանակի անիմաստ ծախս էր։

Տղամարդու մասին է ով փորձում է ճանաչել ինքն իրեն, իր մարմինը։
Ամաչում է իր սեռական ցանկություններից, դրանց մասին խոսելուց, կանանցից։

Իրականում խուսափում եմ նման գրքեր կարդալուց, ինձ իրենք թվում են անիմաստ, ես գրքերում փնտրում եմ էմոցիա, իհարկե այս գիրքն էլ էմոցիա տվեց, բայց ոչ հաճելի)
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
September 9, 2017
Չեմ կարող ասել, թե ժամանակս իզուր եմ ծախսել այս գիրքը կարդալու համար, բայց չեմ էլ կարող ասել, որ արժի ժամանակ ծախսել ու կարդալ այն :)
Profile Image for Zvart.
30 reviews4 followers
March 4, 2020
Անսահման դժվար կարդացվող գիրք , մանավանդ առաջին 100 էջը , վերջում մի փոքր հետաքրքրանում ա, բայց ես երևի ոչ մեկի խորհուրդ չէի տա կարդալ։
Profile Image for Narine Gizhlaryan.
38 reviews19 followers
January 20, 2019
«Այս գիրքը ջղաձգում է և ցավ։ Նա տխուր է և մերկ, ինչպես սովը, ինչպես հիվանդապահը, ինչպես մորթազերծված դիակը։ Ես այն գրել եմ դառը տառապանքով, որպեսզի դառնությամբ ընթերցվի։ Եթե դուք այս գրքի մեջ միայն հաճույք եք փնտրում, այլևս մի շարունակեք կարդալ։ Փակեք այն, քանի դեռ ժամանակ ունեք, որովհետև այս գիրքը չի բավարարի ձեզ։ Եվ գուցե այն ամենն, ինչ ասվել է մինչև այս էջը, ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, որ դեռ պիտի ասվի»։ Կամիլ Լըմոնյե

Հա, էս գիրքը հերոսի տառապանքների, տվայտաքների պատմությունն է: Ու իրոք, ինքան մարդ է տառապում իր բարդույթների, սովորույթների, աշխարհընկալման, չգիտեմ էլ ինչ հանգամանքների ձեռը: Ու կողքից նայողին (կամ ընթերցողին) ինչ անհեթեթ, անիմաստ են թվում էդ տվայտանքները, ինչ հնացած, ինչ անհիմն.... Ափսոս 3 տարի առաջ չեմ գրել տպավորություններս էս գրքի մասին: Ահագին հակափաստարկ կբերեի թեմայի հնացածության դեմ: Մարդու տանջանքը երբեք էլ հին չի, միշտ մի բան կգտնենք անհուսորեն տառապելու համար, որքան էլ դա մյուսների համար առանձնապես մի մեծ ողբերգություն չլինի: 19.01.19թ.
Profile Image for Gianni WhiteBeard.
141 reviews
July 11, 2015
Ես չէի պատկերացնում,ինչ որ մեկը այս աստիճանի տառապանքներ ունենա սեռային հարաբերություններ ունենալուց...

Վեպը շատ մանրամասն բացատրում է տղամարդկանց ներքին զգացումները, սկսած առաջին հայացքից որը ուղղում են դիմացի աղջկան, անցնելով տարփանքներին որոնք անկառավարելի էն դառնում ստանալով ամենօրյա բնույթ:

Այս բոլորին մեջ հեղինակը հիշում է միայն տանջալից մասը՝ անտեսելով հաճույքը որը պետք է ստանա յուրաքանչյուր մարդ արարած սեռային հարաբերության ժամանակ: Իսկ այդ տանջանքը բացատրում է իբր մանկության շրջանին սխալ սեռական դաստիարակության հետևանք, որը շատ հեռու չէ մեր ներկա իրավիճակից:

Կարմիր խնձորի գաղափարը տակավին իշխում է մեր երկրում, և բավական լուրջ խնդիրներ է առաջացնում երիտասարդության մոտ:

Այս գիրքը կարդալուց հետո հասկանում ես որ առողջ սեռային կյանք ունենալու համար պետք է լուրջ ծրագիր ունենալ երեխաներուն ճշգրիտ և ոչ վնասակար դաստիարակություն տալու, որպեսզի ապագային բարդույթների քանակը հասնի նվազագույնին...
Profile Image for Ani Karapetyan.
10 reviews2 followers
August 17, 2017
Բելգիացի գրողը ոչ զարմացրեց, ոչ հիացրեց այս գործով: Թեման ժամանակավրեպ էր ...
Լըմոնյեի գրելու ոճը հավանեցի,՛՛Տղամարդու Սերը՛՛ վեպում հանդիպեցի այնպիսի մտքերի, որոնք հետաքրքիր էր նա մատուցել:
Վերջում հաղթում է բնազդը՝ ինչպես և կյանքում)
Profile Image for Narine Gizhlaryan.
38 reviews19 followers
January 20, 2016
Ասելիք շատ կա։ Հետո կգրեմ։
"Ես դրախտը ճանաչեցի լոկ այն ժամանակ, երբ Եվան այնտեղից գնացել էր"։
"Նա իր մերկության մեջ մի գրգռիչ ողջախոհություն ուներ"։
Profile Image for Նոյեմի Գինոսյան.
22 reviews3 followers
February 2, 2024
Ոչինչ չտվեց ինձ, չհավանեցի։ Կամ շատ սխալ ժամանակ կարդացի, կամ էլ իրոք էս գիրքը ոչ մի խորը իմաստ ու ասելիք չուներ։
Գրքին մեկնաբանություն չեմ թողնում, անիմաստ եմ համարում։
Profile Image for Anna.
3 reviews2 followers
April 18, 2017
Մի ամբողջ օր ես ապրեցի բարդույթավորված մի տղամարտու հետ)), որին ժամանակին սերմանել էին հիվանդագին չիկարելիներ, ուրախ եմ, որ այդ օրը ավարտվեց))
Displaying 1 - 17 of 17 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.