Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից):
Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար:
Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը:
Երբ գիրքը սկսում էի կարդալ, սպասում էի հրաշքների, բայց …. Գրքում այնքան շատ էին տխուր պատմությունները, որտեղ պարզ երևում էին կյանքի հակադրությունները, այնքան տարբեր զգացումներ էի ունենում. ուրախություն, թախիծ, կարոտ ու այնքան մտածելու նյութ։ Այնուամենայնիվ Ամանորը բերում է հրաշքի ակնկալիք և սպասում, որը նոր շունչ է տալիս և մղում առաջ։ Թող այս տարին մեզ բոլորին, հատկապես մեր ազգին ու հայրենիքին բերի կամք և տոկունություն, կոտրի արհավիրքների շղթան ու դառնա վերածնունդի տարի🤍🤍 և թող որ «Սիրենք իրար, շատ սիրենք, որ ապրենք» ԿՈՄԻՏԱՍ