Տարիներ առաջ բանակից զորացրված հերոսի յուրաքանչյուր քայլ, ժեստ, խոսք, տեսիլք դառնում է բացահայտում, վերադարձ դեպի մեկնակետ, որտեղից հերքվել են իրականության ձևերն ու սահմանումները և բացվել անորսալի, նոր աշխարհներ: Սա չսկսվող և անավարտ արկած է դեպի գեղեցիկը:
Aram Pachyan is an acclaimed writer of new generation, with several awards and prizes, including the honorable Presidential Prize for Literature. His first novel Goodbye, Bird has become a national bestseller in 2012 and is still in the top lists of bestselling literature. Currently he is a journalist and columnist at "Hraparak" newspaper. The play I am a vegetarian was staged recently based on his novel Goodbye, Bird and a musical piece Pachyan Frangments by composer Aram Hovhannisyan, based on Pachyan’s flash fiction book was written and performed in the US.
Սկզբից շատ դժւարությամբ էի սկսել, բայց հետո սկսեցի ընտելանալ, մտա թեմայի մեջ։ Պաչյանի հայհոյանքները սահուն ու թեթեւ էին գնում, ոչ թե... Շատ լավն էր, վստահ եմ Օվկիանոսն էլ կհաւանեմ )))
Արամի Ծտի մասին էնքան էի լսել՝ թվում էր գիտեմ ինչ է, կարդացել եմ, զգացել եմ, թվում էր, որովհետև չորս կողմից կարծիք էր հնչել՝ ամենատարբեր։ Կարդացի իրականում։ Վախենալու է, ատամնացավի պես է, միգրեն է, պահի տակ հիշում ես ու ֆիզիկական ցավ զգում։ Վախենալու է, որ այդքան իրական է, վախենալու է, որ այդպես երևակայական է։ Վախենալու է, որ հայտնվում ես գրողի ու նրա հերոսի/հերոսների մաշկի տակ, գանգուղեղի մեջ․․․։
Անկախ նրանից կհավանեք, չեք հավանի, կհասկանաք, չեք ընկալի, անկախ բոլոր կլիշեներից՝ լավ ու վատ, սա գրականություն է, բարձր գրականություն։ Ժամանակակակից հայ բարձր գրականություն։
Շատ ազդեցիկ է գիրքը: Արամին իմանալու պատճառով գուցե, ամեն էջը կարդալուց ցանկություն կար գնալ, իր հետ զրուցելու, ասելու որ չէ, կյանքը էդքան մութ չի, նույնիսկ ամենադժվար ու դաժան իրավիճակում մեզ ապրեցնող լուսավորությունները շատ են, կան: Մարդկանց սև կողմերը շատ են, բայց ոչ մեկի կյանքը միայն այդ սև կողմերի մասին լինել չի կարող ու մի պատմեք ինձ միայնումիայն դրա մասին:
Probably my English is not sufficient enough to read this (it’s my third language) and comprehend the depth of it. So yes, it was hard to go through “Goodbye, bird”, BUT it was a gift from my Armenian friend (I gave her a book by a polish writer since I’m polish) and I noted and saved some great things here and there. It was brutally poetic.
Ինչպես կասեր հայտնի մեմի երիտասարդը` emotionaaal damage!
Արժեր կարդալ էս վեպը` թեկուզ մենակ հասնելու «Վերջաբանի փորձ»-ին, որտեղ քո ճանաչած պաչյանն ա` առաջին հերթին լավ ընթերցող, ապա իր ընթերցանությունը գրելու փորձի վերածող ու իր գրածի մասին համեստագույն կարծիքով:
Անիմաստ ա փորձել նկարագրել կամ վերլուծել էս գործը, որովհետև ինչպես պաչյանի այլ գործերի առիթով եմ գրել, պաչյանի գրականությունը զգալու մասին ա. կամ զգում ես, կամ էլ չես զգում, այլ տարբերակ չկա: Գիտակցության հոսք ա, որը տակնուվրա ա անում քո սեփական գիտակցությունը, խիստ անհարմարության զգացողություն առաջացնում: Իսկ ինչպես [պաչյանի սիրելի] Սոնթագն ա ասում` իսկական արվեստը պիտի անհարմարություն պատճառի:
Արամ Պաչյանն ու իր «Ծիտը» ծանոթ էին թվում գիրքը բացելուց դեռ շատ առաջ... գուցե այն պատճառով, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից ժամանակակից հայ գրականության վերաբերյալ հղումներ էի հարցնում, նրա անունը, անխուսափելիորեն, դուրս էր լողում...
Երբ, վերջապես, մտա Երևանի կենտրոնի գրախանութներից մեկը ու ձեռքս մեկնեցի «Ծտին», տղամարդ խորհրդատուն մի քիչ տարակուսելով հարցրեց.... Առաջին անգամ ե՞ք Պաչյան կարդում... երբ հաստատեցի, ասաց... Կարող ա՞ ծանոթությունն ուրիշ գործից սկսեք... այս մեկը շատ «ծանր ա»... ես վճռական էի... երբ մոտեցա վճարելու, դրամարկղի ետևում կանգնած աշխատակցուհին ոգևորությամբ հարցրեց... Առաջին անգամ ե՞ք Պաչյան կարդում... դե ես էլ հաստատեցի... Շատ լավն է, սա որ կարդաք, էլի կուզեք...
Տպագրությունը լավն էր... սև կազմով... հաստ թղթից... գիրքն անուշ հոտ ուներ... կարդալուց ժամանկ առ ժամանկ էջերը հոտոտում էի...
*** Ինձ միշտ թվում էր, որ Երևանը շատ փոքր է ու կաշկանդող «իրադարձությունների կենտրոն» լինելու համար... ախր մենք բոլորս իրար ճանաչում ենք... ամեն անկյունում իրար բախվում ենք... ու շատ հեշտ է ինչ-որ պահի բացականչել... «ախր ես հենց այդ օրը այդ նույն վայրում էի... դու ստում ես, հեղինա՛կ»... բայց արի ու տես, որ Պաչյանը հետաքրքիր կերպով հաղթահարում է «Երևանի փոքրությունը»... տարածության սահմանափակությունը... ու ամենօրյա Երևանը դարձնում է «անսահման»... ռետինի նման ձգված... անկաշկանդ... ինչ-որ առումով...
Ասում են Պաչյանի հայհոյանքները փափուկ ու հեշտ են կարդացվում... մեկ էլ թե սա անչափահասների համար չէ... «հայերեն հայհոյելը» միշտ էլ դժվարմարս է... անախորժ... բայց ինձ համար ավելի դժվար պատկերացնելի է հայերենով սիրո մասին գրելն ու կարդալը... հատկապես մարմնական սիրո... որ չգռեհկանա... որ փոքր քաղաքի ծանոթ-անծանոթների հայացքներն ու մտքերը, քառակուսի մետրը երկուհազար պայմանական միավորով վաճառվող ու սնկերի նման կենտրոնում աճող շենքերի շինարարությունից բարձրացող կեղտի նման չնստեն «սիրո» վրա ու աղտոտեն փոքորությունից ու կարծրատիպերից հալածված «սերը»... Պաչյանին հաջողվել էր նաև այդ պատնեշը քանդել... հետաքրքիր էր...
*** Վեպի ընդհանուր գունային լուծումը՝ «ֆիլտրը», սպասվածի նման գորշ էր... դրամատիկ... երբեմն բնական էր... երբեմն անբնական... որ քողարկեր... շտկեր... մասերն ընդհանուրի մեջ տեղավորեր... բայց դե դրա համար էլ հենց երևի «ֆիլտրերը» ծառայում են... ամեն դեպքում գրականության համար լավ է և կարևոր նաև այս տեսակն ունենալ...
Կայծակնային կոգնիտիվ դիսոնանս առաջացավ ու սկսեցի մրսել...ամեն անգամ գիրքը վերցնելուց անհարմարություն էի զգում, էս զգացումները առաջացնել կարողանալ ա պետք, տարօրինակ կհնչի, բայց դրա մեջ էր էս վեպի սեւ փայլը.. Չեմ ասի, որ ամեն ինչ հասկացա, երեւի պետք ա մի օր ուժ հավաքելուց հետո մի հատ էլ կարդալ..
Սա մի վեպ է, որն ամբողջությամբ տակնուվրա կանի ձեր ներքնաշխարհը, պատկերացումները ու սպասումները։ Հենց առաջին էջից ձեզ քշելով կտանի մտքերի սարսափելի մի տարափ։
Ամբողջ պատմությունը համակված է ցավով, անելանելիության զգացումով,իրականության գժվելու չափ աբսուրդային լինելով։ Եթե հեղինակը հետապնդում էր կարդացողի մոտ տարբեր, ուժեղ և շատ ժամանակ իրարամերժ զգացումներ արթնացնել, դա իր մոտ միանշանակ ստացվել է։ Քանզի կարդալու ընթացքում զգացել եմ նոխկանք, շփոթմունք, կարեկցանք, անհավատք(այո,հենց անհավատք, երբ չես ուզում հավատալ, որ կարող ես քո երկրում այսպիսի գաղջ իրականություն ունենալ, բայց և գիտակցում ես, որ այն կա ու այդտեղ արդեն հերոսներից մեկի հետ մեկտեղ հավատքդ է սասանվում)։ Բայց արի ու տես. տարօրինակ մարդ արարած` նույնիսկ այս բռիության, կոպտության և գարշահոտի մեջ անսպասելի նրբություն ես գտնում, գեղեցիկն ես փնտրում։ Կարդալուց հետո ծանր զգացողություններ ունեցա, թվում էր ինքս էլ ամբողջովի�� պատված եմ մարդկային ներքին կոմպլեքսների, նախապաշարումների, չսիրված լինելու ու ինքնահաստատաման փափագի արգասիքներով🙈։Մի ցանկություն ունեցա. հերոսի պես պոկել ծառի կեղևը և քերելով մաքրել այդ ամենից մարմինս ու հոգիս։ Եվ այդ խավարում լուսավոր կետի պես նշմարվում էր հերոսի պապի այգին, պապի սերը, ծառը առավոտ կանուխ բոբիկ գրկելու և բնության մաքրությամբ լցվելու ավանդույթը։ Սեր էլ կար այստեղ, տարօրինակ, ինչպես կռվի թոհուբոհում հայտնված կավե ամանում նուրբ մի ծաղիկ։ Կոտրվեց։ Այլ տարբերակ չուներ ոչ այդ սերը, ոչ էլ այդ ծաղիկը։ Գրքում պատմվում է բանակային կյանքի արհավիրքների, հիվանդագին հոգեբանությամբ կոտրված մարդկանց մասին։ Աեն ինչ շատ խառն է, իմ գրած կարծիքի պես🤦♀️։ Իսկ Ծիտը, որն ամեն անգամ ստիպում էր ինձ մի պահ շվարել, երբ մլավում էր😉, գնաց, մինչև վերջ չբացահայտելով իր ինքնությունը։ 🤷♀️Հերոսներից ո՞ր մեկն էր, արդեն ընթերցողը պետք է որոշի։ Իմ համար ամեն ինչ չափազանց շատ էր այս գրքում, խեղտվում էի այդ գիտակցության հոսքից։ Ցտեսություն, Ծիտ, մի գուցե մի օր նորից կհանդիպենք ու այդ ժամանակ ավելի լավ կհասկանամ քեզ...
The comments on the author at the end of this book say that it has won many literary awards in Armenia. I see that on Goodreads the book has six ratings and no reviews, with an average rating of over 4. I can understand that people want to support a new Armenian author, but ...
I'll have to admit that I didn't really read this entire book. I couldn't, but I made it about a third of the way through and then skimmed the rest. It never got any better than the start.
If you really love "stream of consciousness" books, if you really want to read thought streams considering suicide and the multitudinous ways in which it could be done, if you want to read over and over again about being bullied, raped and beaten, then this is the book for you.
Like I said, I made it about a third of the way through the book and then just skimmed the rest. I have to give the author 2 stars for effort, but certainly not for the content.
Ու կաթում է արցունքն աչքերիցս, շարունակում եմ ինձ հարցնել. ինչու՞, ախր ինչու՞։ Տարօրինակ է, բայց Պաչյանի «Ծիտը» վերջում հայտնվեց «կարդալու գրքերիս» ցանկում։ Ժամանակն էր։ «Խավարում սրտիդ զարկերը լսելու համար քաջություն է պետք»։ Ուրիշ էր, լրիվ ուրիշն էր Պաչյանը վեպի սկզբում, իսկ հետո, հետո գնալով նվաստանում եմ… նվաստացնում է ինձ կյանքը, իրականությունը՝ վեպում ապրողները, խելագարները, մեռնողներն ու հիշողությունը։ Պաչյանը հմտորեն անցումների է դիմել, նկատե՞լ եմ, որ մե՞րն է, չէ’, իսկ նկատե՞լ եմ, որ օտար է՝ չէ’, մերն է։ «Ցտեսություն,Ծիտ»-ը Պաչյանի հավերժական պայքարն է,որ մենակ չէ, իրենք մենակ չեն։
Պաչյանին հաջողվել ա նենց անել, որ հերոսի բոլոր մտքերը քո ուղեղում աղաս, մտածես, հերոսի բոլոր ցավերը ֆիզիկապես զգաս: Չկարդաս մի օրում, մի շաբաթում: Բացես, նշումներ անես, մտածես: Վախենալու չափ իրական: Գիրքը ամեն անգամ վերցնելիս զգում էի, որ վախենում եմ շարունակել, բայց երևի գրողի ձեռագիրն էնպիսին ա, որ ստիպում ա անցնել ճանապարհը հերոսի հետ: Շունչս պահած կարդացի, բայց դարակում էնպես եմ դնում, որ չտեսնեմ, չբացեմ :)
Interesting read for my AtW challenge (Armenia): stream-of-consciousness writing about PTSD. It took me a few pages to get used to shifting point of views, sometimes within the same paragraph, and I'm pretty sure I don't "get" this book. However, the prose did engage me, so I was able to go along with the disjointed narrative.
Տարիներ առաջ էի կարդացել էս գիրքը, դեռ փոքր էի ու դեռ մոդա էր, բոլորը սա էին կարդում ու ֆեյդբուքում ցիտում։ Շատ լավ հիշում եմ՝ Ազգային գրադարանում էի կարդում ու մի օրում ավարտեցի, շատ տպավորված էի, իսկ Փինք Ֆլոյդի The final cut ալբոմը հենց էս գրքի շնորհիվ եմ իմացել, որ մինչ օրս Ֆլոյդի իմ ամենասիրելի ալբոմն ա երևի։ Ու էսպես մինչև վերջերս ինձ թվում էր՝ Պաչյանը հայ ժամանակակիցներից իմ ամենասիրելի հեղինակներից ա (տենց ա, չէ՞, հեղինակից մի գործ հավանում ես ու միանգամից ենթադրում ես, որ անպայմանորեն իր բոլոր գործերը լավն են)։ Օվկիանոսն էլ եմ կարդացել ու էլի վաղուց։ Ամեն դեպքում՝ գրախանութում տեսա նոր հրատարակությունը, որ շատ սիրուն էր ու որոշեցի առնել, վերընթերցել։ Շատ լավ էի տրամադրված, բայց էս անգամ կարդալուց բացարձակ չկարողացա սիրել գիրքը։ Կարդալուց իհարկե հասկանում էի՝ ինչի եմ հավանել նույն բանը էն տարիներին, բայց էնքան տխրեցի, որ հիմիկվա աչքով լրիվ այլ կերպ էր առաջ գնում։ Հիմա, որ զինվորի, բանակի թեման շատ ավելի ա հուզում ու անգամ փոքր անկապ բաները կարող են ինձ շատ նեղել, էս գիրքը ինձ ոչ մի էմոցիա չտվեց, ոչ տխրեցի, ոչ զզվեցի, ոչ ջղայնացա, ոչ մի բան։ Զգացողություն էր, որ բանակային դաժան պատմությունները լցրած են մի տեղում, մի բան էլ ուժեղացրած ու գույները խտացրած, բայց էնքան չափից շատ են, որ արհեստական էր ավելի շատ։ Ինձ չհամոզեց, որ ասենք՝ Կարդինալի մեքենայի մեջ կարար Փինք Ֆլոյդ լիներ, կամ անգամ Միկի Մաուսի կերպարը բավարար համոզիչ չէր։ Չգիտեմ, շատ տխրեցի, որ էս անգամ սենց ընկալեցի գիրքը, որը կարդալուց սպասում էի, որ շատ նեղվելու եմ, ջղայնանամ, ոնց առաջին անգամ կարդալուց։ Ամեն դեպքում՝ այլ գրքեր էլ անպայման կկարդամ Պաչյանից։
I read comments here and it seems some people just don't want to read about heavy topics (which is understandable) or demand to be told only good parts of life without negatives. But I feel that is the whole point. It's a story nobody wants to know, nobody wants to hear, nobody wants to believe it existed because it's scary. But the thing is it's not only exists, but it's a life of many young boys in Armenia, who everyday face this reality and hide it from everyone because they know their struggle nobody wants to hear. I wish it was just a story about the old days and not relevant anymore. But it's not. It's Armenia's reality right now. At this point in the year 2024, 16 soldiers have been found dead and only 2 of them from outside attacks. What happened to them? Nobody knows, there are no answers. The main character of this book is one of them trying to speak. And the book makes me wonder, if a soldier doesn't kill himself, how alive is he really? I think it's a story about that. Trying to live, when nobody wants to know you exist.
Իմ համեստ կարծիքով, կարելի էր այդքան շատ բառեր չօգտագործել և կեսով սահմանափակվել։ Իսկ թե ինչի՞ մասին էր վեպը, ես չգիտեմ, իսկ դա արդեն գնահատական է։ Գիրը լավն է, ափսոսում եմ այն...
Էն հազվադեպ գրքերից մեկը որ 3 տուփ կարմիր Marlboro հետը ծխեցի, օկ հասկանում եմ ձեռագիրը պետք է տարբերի և այլն բայց էդքան քֆուրն էլ տեղին չի , սրտիս չկապ ավելի շատ կպավ ներվերիս ու առողջությանը
Կարդացի երկրորդ թե երրորդ անգամ: Երբեք չի հնանում: Ամեն տողը հիշվում ա: Ամեն բառի ընտրությունը, բառերի հարբերությունը նենց ա ցնծում հոգիդ, ոնց որ սիրահարված լինես գրքին: Ամեն տառից նենց ես փշաքաղվում, ոնց որ կուրանալուց հետո տեսողությունդ վերականգնվել ա ու վերջապես կարդալ ես կարող: Չգիտեմ ոնց կարելի ա չսիրել էս գիրքը, բայց նաև չգիտեմ որևէ մեկի, որ չի սիրում էս գիրքը:
Բառերը շատ են, հաճախ անտեղի շատ, միտքը քիչ ու չափից դուրս կենցաղային։ Գիրքը գերագնահատված է և ցավում եմ, որ այն համարվում է ժամանակակից հայ գրականության "ամենավառ" գործերից մեկը։ Այնուամենայնիվ թերևս երբեմն կարելի է անիմաստ թվացող բառակույտի տակից հանել որոշակի արժեք, որը, սակայն, կարելի էր տեղավորել 10 էջում, ոչ ավելի։